Սխալ էր թույլ տալ մարդկանց հավատալ, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին․ Մարկո Ռուբիո

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն  հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի բանակցություններով, և երկու կողմերը պետք է գնան զիջումների։ Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում, փոխանցում է BBC –ի ռուսական ծառայությունը։

«Ճիշտ չէ, որ մենք որևէ կերպ հասցրել ենք նրան, որ թույլ ենք տվել մարդկանց հավատալ, ու Ուկրաինան ունակ է Ռուսաստանին պարտության մատնել՝ մղելով ամեն ինչ այն իրավիճակին, որը եղել է 2012 կամ 2014 թ-ին, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը»,-ասել է նա` հավելելով, որ երկու կողմերն էլ «սարսափելի գին են վճարում այս պատերազմում, երկու կողմերն էլ հասկանում են, որ չեն հասնի իրենց մաքսիմալիստական ​​նպատակներին»։

Ռուբիոյի խոսքով ՝ պետք նշանակալի աշխատանք կատարել  և «միայն ԱՄՆ-ի հետ նախագահ Թրամփի ղեկավարությամբ դա հնարավոր կլինի»։

«Դա հեշտ չի լինի ու կպահանջի որոշակի ժամանակ, սակայն ես գիտեմ, որ նա վճռական է տրամադրված հասնելու դրան»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդում էր, որ կարող է շատ արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն պաշտոնը ստանձնելուց ի վեր նա այլ քայլ չի ձեռնարկել, քան ավելի շատ հայտարարություններ անելը։ Նա մասնավորապես նշել  է, որ ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին մոտ ապագայում պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակառակ դեպքում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի