Նոր հարկ չի ավելանա հայտարարագիր լրացնելու արդյունքում, ավելին՝ հետ կստանաք 100 000 դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

«Էնպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, իսկ հիմա պետք է հարկվի»,- այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հանրային դժգոհությունների վերաբերյալ հարցին։ Գործադիրի ղեկավարը վստահացրեց, որ համընդհանուր հայտարարագրման ներդրումով նոր հարկեր չեն առաջանում։

«Խոցելի խմբերի դեպքում սա չի կարող որևէ լրացուցիչ բեռ առաջացնել։ Այս փուլում բացի պաշտոնյաններից պետք է հայտարարագիր ներկայացնեն միայն վարձու և պայմանագրային աշխատողները, այսինքն՝ եթե մարդը չի աշխատում, նա առանվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա նաև արձանագրեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ հարկային օրենսդրության որևէ դրույքաչափի փոփոխություն։

«Այն, ինչ ՀՀ օրենսդրությամբ պետք է հարկվեր համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է հետ ստանալ տարեկան 100 հազար դրամ»,- արձանագրեց կառավարության ղեկավարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։