ՆԱՏՕ-ն Գրենլանդիայի հարցով առաջարկ է պատրաստում Թրամփին

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

ՆԱՏՕ-ն ծրագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել Արկտիկայում դաշինքի ռազմական ներկայության զգալի ընդլայնում Գրենլանդիայի շուրջ բանավեճը մեղմելու համար։ Առաջարկի հիմքում դրված է այն, որ Թրամփը հետաքրքրված է աշխարհի ամենամեծ կղզով առաջին հերթին ամերիկյան անվտանգության շահերից ելնելով: Այս մասին DPA գործակալությունը տեղեկացել է դաշինքում սեփական աղբյուրից։ Ռազմական դաշինքը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ավելի ուժեղ ներկայությունը տարածաշրջանում կարող է ծառայել նաև ԱՄՆ անվտանգության շահերին:

Դաշինքի ներսից ստացված տեղեկատվության համաձայն՝ այս նախաձեռնությունը ներկայումս քննարկվում է Թրամփի հետ ոչ պաշտոնական բանակցություններում։ Ներկայության ամրապնդման հիմք կարող են հանդիսանալ 2023 թվականին ընդունված պաշտպանական նոր ծրագրերը։

ԱՄՆ-ն արդեն շահագործում է Գրենլանդիայում գտնվող Pituffik տիեզերական բազան Դանիայի հետ պայմանավորվածությունների համաձայն: Բազան աջակցում է, ի թիվս այլ բաների, հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերին, հակահրթիռային պաշտպանության և տիեզերական հսկողության առաքելություններին: Ներկա են նաև Դանիայի զինված ուժերը՝ հիմնականում Նուուկի Արկտիկայի հրամանատարության միջոցով:

Մինչ այդ,  դանիացիների գրեթե կեսը ԱՄՆ-ն էական սպառնալիք է համարում իրենց երկրի համար՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունների ֆոնին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի