Առաջընթաց չկա Թրամփ-Պուտին հանդիպման կազմակերպման հարցում․ Ռյաբկով

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Դեռևս առաջընթաց չկա Թրամփի և Պուտինի հանդիպման կազմակերպման հարցում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Հարցը տրվում է գործնականում ամեն օր, և մենք ամեն օր կրկնում ենք նույն պատասխանը, այն է՝ առաջընթաց չկա», – ՏԱՍՍ գործակալությանը ասել է Սերգեյ Ռյաբկովը։

Փոխնախարարի խոսքով, Մոսկվան «առավել ուշադիր» արձանագրում է Վաշինգտոնի բոլոր հանրային ազդանշանները «սուր և պակաս սուր, երկարաժամկետ և հրատապ հարցերի վերաբերյալ»։

«Այս ամենն, իհարկե, կարևոր է, այս ամենն աննկատ չի մնում մեր աչքից։ Բայց քաղաքական մակարդակով ուղիղ երկխոսության վերսկսումը, անշուշտ, պահանջված կլիներ»,- եզրափակել է Ռյաբկովը։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուս և ամերիկացի առաջնորդները դեռ հեռախոսով չեն խոսել։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերը, թե ինքը Պուտինի հետ չի քննարկել Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի