ՌԴ շրջանները ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման․Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հունվարի 31-ի առավոտյան հայտարարել է, որ անօդաչու սարքերը հարված են հասցրել տեղի նավթավերամշակման գործարանին։ Շրջանի ղեկավարի հաղորդմամբ նավթավերամշակման գործարանի վրա ընկել են ԱԹՍ-ի բեկորները, գրում է Current time-ը։

«ԱԹՍ-ներից մեկի բեկորների անկման հետևանքով նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Գործարանի մեկ վիրավոր աշխատող հոսպիտալացվել է»,- ասել է Բոչարովը։

Ավելի վաղ տելեգրամ ալիքները, վկայակոչելով  տեղի բնակիչներին, հայտնել էին, որ պայթյունների և կրակոցների ձայների մասին Վոլգոգրադի մարզի Կրասնոարմեյսկի շրջանի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք լսել են գլխավերևում թռչող անօդաչու թռչող սարքերի ձայնը և պայթյունները առավոտյան ժամը երեքի սահմաններում։

Baza-ն էլ նշում է, որ Վորոնեժի շրջանում անօդաչուներից մեկն ընկել է անցնող մեքենայի վրա, վարորդը վիրավորվել է, նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նույն տարածքում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են բնակելի շենք և ֆերմա։ Վորոնեժում անօդաչու թռչող սարքը վնասել է արդյունաբերական ձեռնարկության ապակիները։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի յոթ շրջաններում 49 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզում 25 անօդաչու թռչող սարք են խոցել, ութը՝ Վոլգոգրադի, վեցը՝ Կուրսկի, չորսը՝ Յարոսլավլի շրջանի, և երկուականը՝ Բելգորոդի, Վորոնեժի և Կրասնոդարի երկրամասի վրա։

Միաժամանակ Յարոսլավլի և Կուրսկի շրջանների նահանգապետերը հայտնել են շատ ավելի զանգվածային հարձակման մասին։ Նրանց տվյալներով՝ 17 անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի շրջանում, 5-ը ՝ Յարոսլավլի շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի