Թրամփն ակնարկել է Պուտինի հետ տեղի ունեցած զրույցի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ամերիկացի առաջնորդը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Վաշինգտոնում Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռի վթարի մասին։

Նա խոսել է վթարի զոհերի քաղաքացիության մասին՝ հավելելով, որ վարչակազմը կապի մեջ է ներգրավված երկրների մեծ մասի հետ։ Կապված նրա հետ, որ ինքնաթիռում եղել են գեղասահորդներ՝ ԽՍՀՄ-ից ու Ռուսաստանից, լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա հեռախոսազրույց ունեցե՞լ է Պուտինի հետ։ «Ո՛չ, չեմ խոսել», – ասել է Թրամփը, հետո հավելել. «Ո՛չ դրա մասին»։

Մի քանի օր առաջ Պուտինը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ Կիևը խոչընդոտում է բանակցությունների մեկնարկին։

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը բացահայտորեն կոչ է արել Պուտինին դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, իսկ «գործարք» կնքելուց հրաժարվելու դեպքում սպառնացել է ԱՄՆ-ի կողմից բարձր հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ կիրառել «բոլոր ռուսական ապրանքների վրա»։

Իր հերթին էլ Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների Մոսկվայի հետ պատերազմի ավարտի մասին, եթե դրանք վարվեն «ուժեղ դիրքերից», որը հնարավոր է, եթե ԱՄՆ նախագահը ապահովի անվտանգության երաշխիքներ։

Նման երաշխիք կարող է լինել անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ արևմտյան խաղաղապահների ներկայությունը ԱՄՆ-ի մասնակցությամբ։

Օրերս էլ Պուտինը  չէր բացառել Զելենսկիի հետ բանակցությունները՝ միաժամանակ մերժելով նրա հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Նա հայտարարել էր, որ  Զելենսկիին լեգիտիմ չի համարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի