ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույն տեսակետն ունեն Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ. Կայա Կալլաս

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ե՛վ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ նոր վարչակազմը համոզված են, որ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ նա ագրեսոր է, DW-ին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը: Եվ Ռուսաստանը կարող է վերջ տալ դրան՝ դադարեցնելով խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը և իր զորքերը Ուկրաինայից դուրս բերելով։

Վաշինգտոնում նույնպես այս հանգամանքի «ըմբռնում կա», «ի լրումն, նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը շատ կոշտ հայտարարություններ արեց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի դեմ։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք ունենք իրավիճակի համանման պատկերացում»,- ընդգծել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր առաջին հեռախոսազրույցից հետո ինքը համոզվել է, որ Վաշինգտոնը, ինչպես Բրյուսելը, ցանկանում է կայուն խաղաղություն Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր զինադադար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի