Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ողբերգական վթարի լուրից․Փաշինյան
Քաղաքականություն
30.01.2025 | 23:36
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի և ուղղաթիռի ողբերգական վթարի լուրով։ ՀՀ անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնի ավիավթարից փրկվածներ չկան, ռազմական ուղղաթիռին բախված ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 64 մարդ։