Դինքի սպանության գործը քննող դատավորը կփոխվի

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով «դատական պատվիրակությունը» (դատավորների կազմը) փոխվել է: Ալի Իհսան Հորասանը, ով նախկինում պատվիրակության ղեկավարն էր, տեղափոխվելու է այլ դատարան. տեղեկացնում է .ermenihaber-ը:

Դատավորին տեղափոխելու որոշումը կայացվել է Թուրքիայի դատավորների և դատախազների խորհրդի կողմից: Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Հորասանին:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում տեղի է ունեցել Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:

Շարունակվել են հանցավոր անփութության մեջ մեղադրվող 85 կասկածյալների անձանց ներգրավմամբ դատալսումները: Մեղադրյալների թվում են Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիյա Օզը, լրագրողներ, ժանդարմերիայի ներկայացուցիչների և նախկին ոստիկանության ծառայողներ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 11 տարի: