Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, որից 2 տարի 7 ամիսը եղել է կալանքի տակ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը՝ Ասլանյանի նկատմամբ վերջնական պատժաչափ նշանակեց 1 տարի 9 ամիս ժամկետ ազատազրկումը, տուգանք` 500 հազար դրամի չափով: Նախկին քաղաքապետը նաև 3 տարով զրկված է պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսին, գրեթե 3 տարի անազատության մեջ գտնվելուց հետո, Մամիկոն Ասլանյանը 10 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը դատարանը թողեց անփոփոխ՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Ի սկզբանե, քրեական գործով կալանավորված էր միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Գործով անցնող մյուս ամբաստանյալ Սուրեն Աբովյանը ևս մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում՝ ազատազրկման դատապարտվելով 2 տարի ժամկետով, տուգանք կվճարի 400 000 ՀՀ դրամի չափով և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելուց զրկվեց 3 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Արևհատ Հովհաննիսյանը ևս մեղավոր ճանաչվեց, նա տուգանվեց 500 000 դրամի չափով։

Ռոզա Վարդանյան