Պեսկովը՝ ՌԴ-ից փոխհատուցման վերաբերյալ Սիրիայի նոր իշխանությունների խնդրանքի մասին

Լուրեր

10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կարևոր է համարում ԱԳՆ պատվիրակության այցը Սիրիա։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պետք է «կառուցի և պահպանի երկխոսությունը» Դամասկոսի նոր կառավարության հետ, փոխանցում է Կոմերսանտը։

Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել սիրիական Sana գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ երկրի նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են խնդրել՝ «վստահությունը վերականգնելու համար»։

«Կթողնեմ առանց մեկնաբանության։ Մենք կշարունակենք երկխոսությունը Սիրիայի իշխանությունների հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հունվարի 28-ին Դամասկոսում բանակցություններ են տեղի ունեցել ռուսական միջգերատեսչական պատվիրակության և սիրիական վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի միջև։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։

SANA-ն գրել է, որ երկխոսության ընթացքում «ընդգծվել է Ռուսաստանի դերը սիրիացի ժողովրդի հետ վստահությունը վերականգնելու հարցում կոնկրետ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը և վերականգնումը»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի