ԱՄՆ դատարանը ժամանակավոր արգելափակել է դրամաշնորհների սառեցման մասին Թրամփի որոշումը

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Վաշինգտոնի դատարանը հունվարի 28-ին ժամանակավորապես արգելափակել է Թրամփի վարչակազմի՝ բոլոր դաշնային դրամաշնորհները և պետական օժանդակության այլ տեսակները սառեցնելու հրամանը, հայտնում է CNN-ը։

Կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դատավոր Լորեն Ալիխանը ժամանակավոր արգելք է դրել՝ բավարարելով մի քանի փաստաբանական խմբերի կողմից ներկայացված հայցը, որոնք ներկայացնում են հասարակական կազմակերպությունները, փոքր բիզնեսի սեփականատերերին և առողջապահության ոլորտի մասնագետներին: Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Սպիտակ տան հրամանը կարող է «անուղղելի վնաս հասցնել»։

«Կառավարությունը չգիտի այն ծրագրերի ամբողջական շրջանակը, որոնք ենթակա են սառեցման»,- փաստել է դատավորը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփի որոշումը, ի թիվս այլ բաների, ազդում է համալսարանական դրամաշնորհների, փոքր բիզնեսի վարկերի, շրջակա միջավայրի պաշտպանության նախագծերի և գենդերային բազմազանության աջակցության վրա։

Սպիտակ տունը դաշնային օգնության բոլոր ծրագրերի կասեցումը բացատրել է ստուգելու անհրաժեշտությամբ, թե որքանով են այդ ծրագրերը համապատասխանում Թրամփի քաղաքականության առաջնահերթություններին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին։ Մինչ այդ, Թրամփի վարչակազմը չի կարող դադարեցնել վճարումները ԱՄՆ Կոնգրեսի կողմից արդեն իսկ հաստատված պետական օգնության ծրագրերի շրջանակում, վճռել է դատավորը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի