ԱՄՆ պետքարտուղարն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը որոշել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա․ Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հեռախոսազրույցի արդյունքներով համաձայնել են ՌԴ-ի վրա «առավելագույն ճնշումը պահպանելու» անհրաժեշտության հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Պաշտոնապես ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Ռուբիոն ողջունել է ՌԴ-ի հանդեպ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։ Պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ պետքարտուղարը կոչ է արել ուժեղացնել անդրատլանտյան անվտանգությունը, կոչ է արել Եվրոպային մեծացնել պաշտպանական ծախսերը և «ուշադրություն հրավիրել Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերներին»:

Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև համագործակցության խորացումը։

Կալլասը Ռուբիոյի հետ զրույցը «լավ» է որակել։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ պետքարտուղարի հետ քննարկել է «գլոբալ հարցեր», այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, «Իրանի վնասակար ազդեցությունը և Չինաստանի կողմից բխող մարտահրավերները»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի