Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել երկրում բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին նա հայտարարել է կառավարությունում հրավիրված արտահերթ ճեպազրույցում, փոխանցում է ՈԻԱ Նովոստին։

«Կարծում եմ՝ քաղաքականությունը, որին ես պատկանում եմ, կուսակցությունը, որը ես ղեկավարում եմ, որը հանրապետության նախագահի հետ միասին բազմիցս հաղթել է 2012 թվականից ի վեր բոլոր ընտրություններում՝ նախագահական, խորհրդարանական, տեղական, պետք է ցուցաբերի պատասխանատվության բարձր աստիճան, պետք է սերբական քաղաքականության մեջ նոր օրինաչափություն ցույց տա, որ այն օբյեկտիվորեն ամենապատասխանատուն է։ Ուստի իմ անբեկանելի որոշումն է՝ հրաժարական տալ Սերբիայի վարչապետի պաշտոնից»,- ասել է նա՝ հավելելով, որ հրաժարական է տվել նաև Նովի Սադի քաղաքապետ Միլան Ջուրիչը։

Նրա խոսքով՝ նախագահ Վուչիչը գիշերային հեռախոսազրույցում աջակցել է այս որոշմանը։ Կառավարությունն առայժմ կշարունակի աշխատել տեխնիկական մանդատի ներքո։

Ուսանողների և ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են նոյեմբերին, երբ Նովի Սադում երկաթուղային կայարանի շենքի հովանոցը փլուզվել է, մարդիկ են զոհվել։ Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են կայանի վերակառուցման վերաբերյալ ամբողջական փաստաթղթերի հրապարակում, ողբերգության մեջ ներգրավված պաշտոնյաների քրեական պատասխանատվություն և բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված բոլոր անձանց հետապնդումից ազատում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի