Թրամփը ամերիկյան «Երկաթե գմբեթ» ստեղծելու հրամանագիր է ստորագրել․ Պենտագոնին 60 օր ժամանակ է տրվել

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրի համար «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի նախագծումը սկսելու մասին, ինչպիսին Իսրայելն է օգտագործում, գրում է France 24-ը։

Թրամփը հանձնարարել է պաշտպանության նախարարին 60 օրվա ընթացքում ներկայացնել «հաջորդ սերնդի հակահրթիռային վահանի» ծրագիր, որը նախատեսված է բալիստիկ, գերձայնային և առաջադեմ թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար։

2024 թվականին նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է ԱՄՆ-ի համար կառուցել իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգի տարբերակը։

Լրատվամիջոցը, սակայն, նշում է, որ նա անտեսում է այն փաստը, որ համակարգը նախատեսված է փոքր հեռահարության սպառնալիքների համար, ինչն այն դարձնում է ոչ պիտանի միջմայրցամաքային հրթիռներից պաշտպանվելու համար, որոնք հիմնական վտանգն են Միացյալ Նահանգների համար:

«Վերջին 40 տարիների ընթացքում հաջորդ սերնդի ռազմավարական սպառազինության սպառնալիքը չի նվազել, այլ դարձել է ավելի ինտենսիվ և բարդ»,- ասվում է հրապարակված հրամանագրում:

Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգն օգտագործել է՝ իր տարածաշրջանային թշնամիների՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի կողմից արձակված հրթիռները խոցելու համար։

Թրամփը ստորագրել է մի քանի այլ հրամաններ ևս՝ կապված ԱՄՆ զինված ուժերի հետ, որից մեկն արգելում է տրանսգենդերներին ծառայել բանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի