Թուրքիան ցանկանում է Սաուդյան Արաբիայի հետ 6 մլրդ դոլարի զենքի վաճառքի գործարք կնքել

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ձգտում է Սաուդյան Արաբիայի հետ 6 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի լրագրող Սելջան Հաջաօղլուն՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին, փոխանցում է Duvar-ը։

Ակնկալվում է, որ գործարքը կներառի Սաուդյան Արաբիայի կողմից ռազմանավերի, տանկերի և հրթիռների գնում, ինչպես նաև մասնակցություն Թուրքիայի կործանիչների նախագծին:

Bloomberg-ին աղբյուրները հայտնել են, որ գործարքը կվերջնականացվի  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտին Սաուդյան Արաբիա ծրագրված այցի ընթացքում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև 2023 թվականին կնքված համաձայնագիրը Ռիադի համար ճանապարհ է հարթել թուրքական «Բայքար» պաշտպանական ընկերությունից անօդաչու սարքեր գնելու համար: Անկարան այժմ նպատակ ունի ընդլայնել պաշտպանական արտադրանքի արտահանումը՝ Սաուդյան Արաբիային վաճառելով հակահրթիռային պաշտպանության համակարգեր և «Ալթայ» տանկեր։ Գործարքը ներառում է նաև Սաուդյան Արաբիայի միացումը Թուրքիայի Kaan կործանիչների ծրագրին:

Թուրք պաշտոնյաները նշել են, որ նախագծին կարող են միանալ նաև այլ երկրներ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 28-ին կայցելի Սաուդյան Արաբիա, ըստ ամենայնի, համաձայնագիրը քննարկելու նպատակով:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին, իսկ Թուրքիայի ՊՆ-ն հրաժարվել է որևէ հայտարարություն անելուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի