Դանիան կուժեղացնի Արկտիկայում ռազմական ներկայությունը Թրամփի սպառնալիքներից հետո

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դանիան ծրագրում է լրացուցիչ միջոցներ՝ 14,6 միլիարդ դանիական կրոն հատկացնել, որը հավասար է 2,05 միլիարդ դոլարի,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիա կղզու նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրության մասին հայտարարությունների պատճառով Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի քան մեկ տասնամյակ պաշտպանական ծախսերի արագ կրճատումից հետո Դանիան անցյալ տարի նախատեսել է 190 միլիարդ դանիական կրոն (26 միլիարդ դոլար) իր զինված ուժերի համար՝ հաջորդ 10 տարիների ընթացքում: Այդ միջոցների մի մասն այժմ ուղղվելու է Արկտիկայի պաշտպանությանը:

Դանիան, որը պատասխանատու է Գրենլանդիայի անվտանգության և պաշտպանության համար, ունի սահմանափակ ռազմական հնարավորություններ հսկայական կղզում, որը համարվում է անվտանգության ոլորտում «սև խոռոչ»:

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենն ասել է, որ համաձայնագիրը ներառում է Արկտիկայի նավատորմի համար երեք նոր նավերի գնում և սպասարկում, հեռահար հսկողության անօդաչու թռչող սարքերի քանակի ավելացում և արբանյակային հսկողության համակարգերի գործարկում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի