Իսրայելցի 33 պատանդներից, որոնց ՀԱՄԱՍ-ը խոստացել է ազատ արձակել, ողջ է 25-ը․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելցի 33 պատանդներից, որոնց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խոստացել էր ազատ արձակել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում, ողջ է 25-ը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ շարժման իր աղբյուրին։

«ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվել է ցուցակ, որից հետևում է, որ 33 իսրայելցի պատանդներից 25-ը, որոնց ծրագրվում է ազատ արձակել (ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գործարքի առաջին փուլի շրջանակում) դեռ ողջ են»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները նախապես միջնորդների միջոցով ստացել էին պատանդների ցուցակը, որոնց ծրագրվում էր ազատ արձակել հրադադարի համաձայնագրի շրջանակում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ից ստացել են ողջ մնացած և մահացած պատանդների ամբողջական ցուցակը, որոնք պետք է վերադարձվեն Գազայի հատվածից։

Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նույն օրը ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երեք պատանդների, իսկ Իսրայելի իշխանությունները սկսել են զորքերը դուրս բերել անկլավից:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի