Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ իշխանությունները նոր հետաքննություն են սկսել

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «արդար դատավարության վրա ազդելու փորձերի» և «փորձագետի աշխատանքին միջամտելու» մեղադրանքով՝ այսօր տեղի ունեցած վերջինիս մամուլի ասուլիսից անմիջապես հետո, գրում է Bianet-ը։

Դատախազությունը որպես հետաքննության հիմք նշել է դատական ​​վարույթների վրա ազդելու ենթադրյալ փորձերը և փորձագետի վրա հրապարակային թիրախավորումը: Նշվում է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 277-րդ և 288-րդ հոդվածներով հետաքննություն  է սկսվել։

«Պաշտոնապես հետաքննություն է սկսվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ այսօր կայացած մամուլի ասուլիսից հետո։ Պարզվել է, որ նա բացահայտ թիրախավորել է մի անձի, որը որպես փորձագետ ծառայում է մեր Դատախազության կողմից իրականացվող որոշ հետաքննությունների և հանրային դատավարությունների ժամանակ՝ նպատակ ունենալով ազդել հօգուտ հետաքննության կասկածյալների որոշումների վրա։ Այդ անձի անունը հրապարակելով՝ նա փորձել է ազդել դատական ​​պաշտոնյաների վրա։ Ուստի հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 277-րդ եւ 288-րդ հոդվածներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ հրավիրված ասուլիսում, որն Իմամօղլուն անվանել էր բացահայտող, նա ուշադրությունը հրավիրել է փորձագետ Սատիլմիս Բույուքչանայակինի վրա։ Անդրադառնալով իր բացահայտումներին՝ Իմամօղլուն Բույուքչանայաքինին մեղադրել էր դատարան ներկայացված զեկույցներում սխալների մեջ։

Նա հայտարարել է, որ Բույուքչանայաքինը ներկայացրել է «գոյություն չունեցող զեկույց» մի գործով, որը բխում էր Բեյլիքդուզուի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարությունից: Իմամօղլուն նաև նշել է, որ այդ փորձագետը ներգրավված է եղել Բեշիքթաշի և Էսենյուրտի քաղաքապետարանների կողմից կառավարվող CHP-ի դեմ իրականացվող հետաքննության մեջ: Նա նաև քննադատել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ստամբուլի հայտնի ընդդիմադիր քաղաքապետն արդեն անդրադարձել է իր դեմ նոր հետաքննությանը։

«Խոսքս դեռ չավարտած՝ իմ դեմ հետաքննություն է սկսվում։ Այս անարդար միջամտություններին արձագանքելը ոչ թե արդար դատավարության վրա ազդելն է, այլ հակառակը՝ պաշտպանել օրենքի անկախությունը: Ես ակնկալում եմ արագ հետաքննություն այն անօրինական գործողությունների վերաբերյալ, որոնք ես բացահայտել եմ փաստաթղթերով։ Այս ապօրինի գործողությունների և գործարքների մասին հաղորդող մամուլի ասուլիսի կազմակերպիչների և դրանցով կիսվող քաղաքացիների նկատմամբ հետաքննություն սկսելը նույնպես գրաքննության բարձրակետն է։ Ճշմարտությունը սովորություն ունի մի օր դուրս գալու»,- գրել է նա X- իր միկրոբլոգում։

Հավելենք, որ օրերս Իմամօղլուի նկատմամբ մեկ այլ հետաքննություն էր սկսվել։ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցը, հետաքննվում է Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի վրա հարձակում գործելու գործով՝ Գյուրլեքի և նրա ընտանիքի հասցեին հնչեցրած արտահայտություններով: Քաղաքապետը մեղադրվում է «ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող պետական ​​պաշտոնյաներին թիրախավորելու» և դատախազին «սպառնալու» մեջ։

Հավելենք, որ 2022 թվականի դեկտեմբերին  Իմամօղլուն դատապարտվել էր ավելի քան երկու տարվա ազատազրկման և քաղաքական գործունեությունից հեռացման՝ Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի (YSK) անդամներին իբր վիրավորելու համար։ Իմամօղլուն բողոքարկել է դատավճիռը՝ այն անվանելով քաղաքականապես մոտիվացած։ Եթե բարձրագույն դատարանը հաստատի դատավճիռը, նրան, փաստորեն, կբացառի նախագահ Էրդողանի դեմ պայքարից հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին: Էրդողանը վերջերս ակնարկել էր, որ ցանկանում է վերընտրվել։

Իմամօղլուն 2019 թվականի տեղական ընտրություններում երկու անգամ հաղթել  է կուսակցության քաղաքապետի թեկնածուին: Նա Ստամբուլի քաղաքապետ է վերընտրվել 2024 թվականի մարտին կայացած տեղական ընտրություններում՝ կրկին հետ թողնելով ԱԶԿ-ի թեկնածուին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի