Պուտինն ու Ալիևն առաջիններից են շնորհավորել Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիններից է շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը զանգահարել և շնորհավորել է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան աշխատանքում։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Նրանք նաև մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես շնորհավորել է Լուկաշենկոյին։ Շնորհավորական ուղերձում նշվում է, որ «ընտրություններում համոզիչ հաղթանակն ակնհայտորեն ցույց է տալիս Լուկաշենկոյի բարձր քաղաքական հեղինակությունը», ինչպես նաև «բնակչության անկասկած աջակցությունը» պետական ​​կուրսին, որին հետևում է Բելառուսը։

Պուտինը նշել է, որ վերջին շրջանում երկու ղեկավարներին հաջողվել է շատ բան անել Մոսկվայի և Մինսկի միջև բարեկամական կապերի ամրապնդման համար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն սերտորեն համագործակցել բազմակողմ համագործակցության հետագա զարգացման, Միութենական պետության պետական ​​ինստիտուտների արդյունավետության բարձրացման և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման համար։

Լուկաշենկոյին զանգահարել ու շնորհավորել են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ ընտրություններում Լուկաշենկոն ստացել է ձայների 86,82 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի