«Չեն գիտակցում, որ այդ լուսանկարներն արժեք ունեն»․ դատարանը բավարարել է «Ֆոտոլուր»-ի հայցն ընդդեմ «1in.am» լրատվական կայքի

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Դատարանը բավարարել է «Ֆոտոլուր» գործակալության հայցն ընդդեմ  «Սկիզբ մեդիա կենտրոն»  ընկերության՝ «1in.am»  լրատվական կայքի, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝  2023  թվականին դատական հայց են ներկայացրել լրատվական կայքի դեմ իրենց հեղինակային իրավունքների խախտման համար։ Մելիք Բաղդասարյանը նշեց, որ մինչև դատական հայց ներկայացնելը թե՛ բանավոր, թե՛ գրավոր նախազգուշացրել են լրատվական կայքին, որ «Ֆոտոլուր»-ի լուսանկարներն անօրինական են օգտագործում, բայց ապարդյուն։

 ««1in.am»  լրատվական կայքն, իմ կարծիքով, անսահմանափակ քանակի լուսանկարներ էր օգտագործում, որոշ դեպքերում  «Ֆոտոլուր»-ի լոգոն ջնջելով, որոշ դեպքերում՝  թողնելով։ Դատական հայցի բավարարելն աննախադեպ է,  որովհետև բավականին շատ կայքեր կան, որոնք անօրինական օգտագործում են մեր լուսանկարները։ Մեր թե՛ գրավոր, թե՛  բանավոր զգուշացումների ոչ մի արդյունք չեն տալիս, լավագույն դեպքում այդ օրվա լուսանկարը հանում են, բայց հետո շարունակում են նույն ձևով մեր լուսանկարիչների  աշխատանքն օգտագործել»,- ընդգծեց Բաղդասարյանը։ «Ֆոտոլուր»-ի տնօրենն ասաց,  որ այսուհետ բավականին հետևողական են լինելու։

«Մեզ մոտ լուսանկարների օգտագործման կուլտուրան շատ ցածր է, չեն գիտակցում, որ այդ լուսանկարներն արժեք ունեն, դրանք մարդիկ են ստեղծում, հեղինակային իրավունքներ ունեն։ Իրենք պատճառաբանում են, որ ինտերնետից են վերցրել, դա չի նշանակում, որ այն հեղինակ չունի»,-նշեց նա։

Փաստաբան Անի  Դավթյանն էլ հավելեց, որ նախքան դատարան դիմելը լրավամիջոցին զգուշացրել են, որ իրենց հեղինակային իրավունքների խախտում է տեղի ունեցել։

«Դիմել ենք դատարան, որպեսզի արգելենք մեր լուսանկարների  հետագա անօրինական  օգտագործումը և ստանանք օգտագործման ընթացքի համար հոնորարի կրկնապատիկը, քանի որ ունենք լիցենզիայի պայմանագիր և դրանով հիմնավորում ենք հոնարարը, իսկ  դատարանը հայցը բավարար է»,- նշեց փաստաբանը։