USAID-ը հրահանգ է ստացել դադարեցնել նախագծերն Ուկրաինայում

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հանձնարարվել է կասեցնել բոլոր նախագծերը և դրանց վրա ծախսերը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանից հետո, որով 90 օրով սառեցվում են օտարերկրյա օգնության ծրագրերի մեծ մասը և դադարեցվում են նոր դրամաշնորհները: Այս մասին հայտնել է Կիևում USAID-ի գրասենյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գրասենյակը չի հստակեցրել, թե ինչպես են նախատեսում իրականացնել հրահանգը, արդյո՞ք բացառություններ նախատեսված են՝ բոլոր հարցերը վերաուղղելով ԱՄՆ Պետքարտուղարությանը։

USAID-ն Ուկրաինայում աջակցում է դպրոցների վերանորոգմանը, առողջապահությանը և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 25-ին նշել է, որ Ռուբիոյի հրահանգը չի վերաբերում Ուկրաինային ռազմական օգնությանը։ Մինչդեռ Financial Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի դիվանագետները պետքարտուղարին խնդրել են ամբողջությամբ բացառել Ուկրաինան հունվարի 25-ի հրահանգից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել վճարումները՝ ստուգելու համար՝ արդյո՞ք միջոցների բաշխումը համապատասխանում է իր արտաքին քաղաքականությանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի