Պաղեստինցիները սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

Պաղեստինցիները սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ֆոնին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով անկլավի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:

«Տեղահանված պաղեստինցիները սկսել են շարժվել Ալ-Ռաշիդ ճանապարհով «Նեցարիմ» անցակետի արևմտյան մասով՝ դեպի Գազա քաղաք և հյուսիս»,- ասել է նա։

Անցած գիշեր Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները վաղ առավոտից թույլ կտան պաղեստինցիներին տեղաշարժվել Գազայի հարավից հյուսիս՝ մինչ հունվարի 31-ը 3 իսրայելցի գերիների ազատ արձակման դիմաց։

Հիշեցնենք՝ Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։

Համաձայնագրի իրականացումը նախատեսում է երեք փուլ։ Առաջինը նախատեսված է 42 օրվա համար։ Այդ ընթացքում կգործի հրադադար, և իսրայելական ուժերը կլքեն գոտու ամենախիտ բնակեցված տարածքները և կնահանջեն դեպի անկլավի սահմաններ։ ՀԱՄԱՍ-ը կազատի 33 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ կանանց և տարեց քաղաքացիների, մինչդեռ Իսրայելը կազատի 1890 պաղեստինցի բանտարկյալների։

Եթե ​​առաջին փուլի պայմանները հաջողությամբ կատարվեն, ապա ենթադրվում է, որ կողմերը կպայմանավորվեն հետագա փուլերի շուրջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի