Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը

Լուրեր

10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրությցը․ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Բոլորը

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԵՄ-ն չի կարողացել հրապարակել իր 27 անդամների համատեղ հայտարարությունը Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով։ Փոխարենը իրենց հայտարարությունն են տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասն ու Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ հունվարի 26-ի ընտրությունները «ոչ ազատ, ոչ արդար» են եղել, և որ բելառուս ժողովուրդն «արժանի է իրական ձայնի»։

«Բելառուսում մարդու իրավունքների անողոք ճնշումը, քաղաքական մասնակցության սահմանափակումը և անկախ լրատվամիջոցներին անհասանելիությունը զրկել են ընտրական գործընթացը ցանկացած լեգիտիմությունից»,- գրել են Կալլասը և Կոսը:

Նրանք ընդգծել են, որ Բրյուսելը կշարունակի սահմանափակումներ կիրառել բելառուսական ռեժիմի նկատմամբ, «միաժամանակ, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, արտաքսման մեջ գտնվող ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունվարի 26-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ամենաշատ ձայները ստացել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 86,82 տոկոս։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի