Իրավապաշտպանները Սիրիայում «հաշվեհարդարի մահապատիժներ» են գրանցել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում տարեսկզբից 91 սպանություն է գրանցվել Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցների դեմ հաշվեհարդարի արշավի շրջանակում։ Այս մասին հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ կենտրոնի՝ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 190, այդ թվում՝ հինգ կին։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Հոմսում, Համայում և Լաթաքիայում։

Ըստ իրավապաշտպանները՝ հանցագործությունները կատարվում են քաղաքական և կրոնական դրդապատճառներով, ինչը վկայում է «անվտանգության աղետալի խախտման մասին»։

SOHR-ը մատնանշում է, որ նման հանցագործությունները «խորացնում են պառակտումը սիրիացիների միջև», և որ կոշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն նման խախտումներին վերջ տալու, բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և երկրին «անվտանգությունն ու կայունությունը» վերադարձնելու համար:

Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկվածների մեծ մասը Ասադի կառավարության նախկին պաշտոնյաներ են եղել։ Սիրիայի նոր իշխանությունների կողմից վերահսկվող տեղական զինված խմբավորումների տասնյակ անդամներ ձերբակալվել են երկրի արևմուտքում գտնվող Հոմսի շրջանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի