ԱՄՆ ԿՀՎ-ն հանգել է եզրակացության, որ COVID-19 համաճարակն առաջացել է չինական լաբորատորիայից արտահոսքի պատճառով. NYT

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հակված է այն վարկածին, որ COVID-19 համաճարակը, որն ավելի քան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել ամբողջ աշխարհում, կարող էր սկսվել Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԿՀՎ վերջին վերլուծական զեկույցը։

Երկար ժամանակ ԿՀՎ-ն հայտնում էր, որ չունի վիրուսի ճշգրիտ ծագումը որոշելու համար անհրաժեշտ տվյալներ՝ պարզելու՝ այն փոխանցվել է կենդանիների՞ց, թե՞ լաբորատոր արտահոսքի հետևանք է:

Ըստ NYT-ի իրազեկ աղբյուրների՝ գերատեսչության դիրքորոշումը փոխվել է ոչ թե նոր հետախուզական տվյալների, այլ առկա տեղեկատվության ավելի խորը վերլուծության արդյունքում:

Չնայած ԿՀՎ-ն լաբորատոր արտահոսքն անվանելլ է որպես համաճարակի ամենահավանական պատճառ՝ The Wall Street Journal-ը, վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, պարզաբանում է, որ այս վարկածը հիմնված է «վստահության ցածր աստիճանի» վրա։ Զեկույցում ընդգծվում է, որ հետաքննությունը շարունակվում է, և որ նոր ապացույցներ գտնելը մնում է ԿՀՎ-ի առաջնահերթությունը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի