Թրամփը կոչ է անում «մաքրել» Գազան և պաղեստինցիներին տեղափոխել Եգիպտոս ու Հորդանան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, որ Եգիպտոսը և Հորդանանը ընդունեն պատերազմից ավերված Գազայի հատվածի պաղեստինցիներին, հավանաբար կարժանանա ԱՄՆ երկու դաշնակիցների և հենց պաղեստինցիների կոշտ «ոչ»-ին․ գրում է The Associated Press-ը։

Թրամփը շաբաթ օրը հանդես եկավ այդ գաղափարով՝ ասելով, որ կոչ կանի արաբական երկու երկրների ղեկավարներին ընդունել Գազայի անօթևան բնակչությանը՝ նշելով, որ Գազան ներկայումս «քանդված վայր» է, և անհրաժեշտ է «մաքրել» այն: Նա հավելել է, որ Գազայի բնակչության տեղահանումը «կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ»։

«Այժմ դա բառացիորեն քանդված վայր է»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի 15-ամսյա ռազմական արշավի հետևանքով առաջացած զանգվածային ավերածությունները։

Թրամփի այս առաջարկը հանդիպել է պաղեստինյան խմբերի և արաբական երկրների դիմադրությանը։ Հորդանանն արդեն հայտարարել է, որ կտրականապես մերժում է այս գաղափարը։ Պաղեստինցիները մտահոգված են, որ այսպիսի տեղափոխությունը կարող է հանգեցնել իրենց մշտական տեղահանմանը՝ հիշեցնելով 1948 թվականի Նաքբայի իրադարձությունները, երբ շատերը ստիպված էին լքել իրենց տները և չեն կարողացել վերադառնալ։

Եգիպտոսն ու Հորդանանն աջակցում են պաղեստինյան պետության ստեղծմանը օկուպացված տարածքներում և մտահոգված են, որ Գազայի բնակչության վերաբնակեցումը այլ վայրերում կարող է խոչընդոտել այս նպատակին։ Բացի այդ, անվտանգության հետ կապված մտահոգություններ կան․  փախստականների հետ միասին կարող են տեղափոխվել նաև զինված խմբավորումներ։