Եթե 2020-ին Թրամփից չգողանային հաղթանակը, ուկրաինական ճգնաժամը գուցե չլիներ. Պուտին

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինայում պատերազմի ավարտի համար բանակցությունների անհրաժեշտության մասին, ասել է, որ եթե Թրամփը լիներ ԱՄՆ նախագահը 2022 թվականին, ապա միգուցե ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմ չսկսվեր։ Այս մասին նա ասել է «Россия» հեռուստաալիքի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում․ գրում է meduza.io-ն։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ վարչակազմի հետ կապեր պահպանելուց։ Եվ մենք մեղավոր չենք, որ նախորդ վարչակազմը հրաժարվեց այդ շփումներից։ ԱՄՆ ներկայիս նախագահի հետ ես միշտ գործնական, բայց միևնույն ժամանակ պրագմատիկ հարաբերություններ եմ ունեցել, վստահելի, ես կասեի։ Եվ ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, որ եթե նա լիներ նախագահ, եթե 2020 թվականին նրանից չգողանային հաղթանակը, գուցե 2022 թվականին ծագած ճգնաժամն Ուկրաինայում չէր լինի»,- ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով, ավելի լավ կլինի, որ նախագահները «հանդիպեն՝ ելնելով այսօրվա իրողություններից, և հանգիստ զրուցեն բոլոր այն ոլորտների շուրջ, որոնք հետաքրքրում են և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Ռուսաստանին»։

«Մենք պատրաստ ենք»,- ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ առաջին հերթին նման հանդիպման հնարավորությունը «կախված է ներկայիս ամերիկյան վարչակազմի որոշումներից և ընտրությունից»։

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։

Հունվարի 23-ին, ելույթ ունենալով Դավոսի տնտեսական ֆորումում, Թրամփը հայտարարել է, որ կցանկանար մոտ ապագայում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։

«Ես իսկապես կցանկանայի շուտով հանդիպել նախագահ Պուտինի հետ՝ այս պատերազմը վերջ տալու համար։ Եվ սա ոչ տնտեսագիտության կամ այլ բանի տեսանկյունից է։ «Սա միլիոնավոր կյանքերի վատնման առումով է», – ասել է Թրամփը։

Միաժամանակ նա նշել է, որ խնդրելու է Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ի երկրներին իջեցնել նավթի գինը, ինչը, նրա կարծիքով, կհանգեցնի ռուս-ուկրաինական պատերազմի «անհապաղ» դադարեցմանը։

Նախօրեին նա ասել էր, որ բարձր հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ կսահմանի այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին, եթե Ուկրաինայի հետ շուտով խաղաղության համաձայնագիր ձեռք չբերվի: