Եթե կարողանանք մեր իսկական դեմքը տեսնել, գուցե սարսափենք. ապաքաղաքական զրույց Գուրգեն Խանջյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը: Նրա կարծիքով՝ ցանկացած արժեքավոր գրական ստեղծագործություն ինքնակենսագրական է․ հեղինակը, ի վերջո, գրում է իր մասին:

Խանջյանի մի շարք գործերում գլխավոր հերոսները գրողներ են, և պարզ է, որ նրանց կարելի է նույնականացնել հեղինակի հետ: Բայց, ըստ գրողի, հազվադեպ չի պատահում, որ նույնիսկ այդ հերոսները սկսում են ապրել իրենց սեփական կյանքով:

Գրողի ստեղծագործության կարևոր թեմաներից է երևակայականի և իրականի փոխհարաբերությունը, իրականը բացահայտելու մարդկանց ճիգերը: Վեպերից մեկում հայելին գլխավոր հերոսին ասում է՝ «իրական դեմք» գոյություն չունի: Մեկնաբանելով այդ արտահայտությունը՝ հաղորդման հյուրը նշում է, որ դեմքն այն է, ինչով մենք ներկայանում ենք հասարակությանը, դեմքի վրա մենք աշխատում ենք ամբողջ կյանքի ընթացքում: Բայց եթե կարողանանք մեր իսկական դեմքը տեսնել, ապա, գուցե, սարսափենք կամ, հակառակը, խղճահարվենք:

Ինչպիսի ձգտումներ ունի 75-ամյա գրողը և ինչով են դրանք տարբերվում երիտասարդ գրողի ձգտումներից: Ըստ Խանջյանի՝ երբ երիտասարդը մտնում է գրականություն, սովորաբար նրա նպատակն է լինում հեղափոխություն իրականացնել գրականության մեջ, շուռ տալ գործող կանոնները: Տարիքի հետ մարդիկ դառնում են ավելի պահպանողական, և հատկապես այսօրվա Հայաստանի համար կարևոր է անցյալից վերցնել արժեքավոր ժառանգությունը՝ դեպի ապագա գնալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան