Թուրքական դատարանն ահաբեկչության մեղադրանքով 6 լրագրողների ազատազրկման է դատապարտել

Լուրեր

09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
Բոլորը

Թուրքական դատարանը վեց լրագրողների դատապարտել է ազատազրկման ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով՝ Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի պատճառով, գրում է Turkish Minute-ը։

Ստամբուլի 25-րդ Գերագույն քրեական դատարանը Յակուփ Չեթինին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ և դատապարտել ավելի քան վեց տարվա ազատազրկման։ Դատարանը նաև Ահմեթ Մեմիշին, Ջեմալ Ազմի Քալյոնջուին, Գյոքչե Ֆըրաթ Չուլհաօղլուին, Ունալ Թանըքին և Եթքին Յըլդըզին դատապարտել է երկու տարի և մեկ ամիս ժամկետով ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու» համար և նույն մեղադրանքով արդարացրել Ալի Աքքուշին՝ ապացույցների բացակայության պատճառաբանությամբ։

Գործի վերաքննությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2020 թվականի սկզբին Գերագույն վերաքննիչ դատարանը որոշել էր, որ նախնական դատավճիռները բավարար ապացույցներ չեն պարունակում՝ փաստելու, որ լրագրողները պատկանում են Գյուլենական շարժմանը, որին թուրքական կառավարությունը մեղադրում է 2016 թվականի հուլիսի ձախողված հեղաշրջումը կազմակերպելու մեջ:

Նիստի ընթացքում լրագրողները հերքել են շարժման հետ որևէ կապ։ Չուլհաօղլուն պնդել է, որ ինքը 2000-ականների սկզբից եղել է Գյուլենի շարժման բուռն քննադատը և թիրախավորվել է իր ազգայնական դիրքորոշման համար։ Աքքուշը, որը երեք տարի անցկացրել է նախնական կալանքի տակ և այդ ժամանակահատվածում կորցրել է հորը, ընդգծել է, որ պաշտոնական զեկույցները ֆինանսական կապեր չեն հայտնաբերել իր և շարժման միջև։ Մեմիշն էլ ասել է, որ դատախազի մեղադրական եզրակացության մեջ խեղաթյուրված են վկաների՝ իրեն ձեռնտու ցուցմունքները։

Լրագրողները, ովքեր աշխատել են շարժման հետ կապված լրատվամիջոցներում, ի սկզբանե ձերբակալվել են հեղաշրջման փորձից հետո, և նրանց սոցցանցերում գրառումներն ու լրատվական հոդվածներն օգտագործվել են որպես ապացույց նրանց դեմ։

Գործն ի սկզբանե ներառում էր 25 մեղադրյալի, որոնց թվում էր նախկին երգիչ-լրագրող Աթիլլա Թաշը, որը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Դատարանը 2021 թվականի հունվարին միաձայն որոշել էր, որ Թաշի դեպքում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ ազատության և անվտանգության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև 10-րդ հոդվածի,որը վերաբերում է խոսքի ազատությանը։ Հեղաշրջման փորձից հետո նա 14 ամիս գտնվում էր նախնական կալանքի տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի