«Նա ինձ հավանում էր»․ Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ կրկին խոսելու պլանների մասին

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ կապ հաստատելու մտադրության մասին։ Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նախկինում իրեն լավ է վերաբերվել: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Նա ինձ հավանում էր, և մենք լեզու էինք գտել»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իր հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։

Թրամփը նշել է, որ երբ նախկինում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային հարցրել է, թե որն է երկրի համար ամենամեծ վտանգը, նա նշել է Հյուսիսային Կորեայի անունը։

«Եվ ես լուծեցի այդ խնդիրը, ես նրա [Կիմ Չեն Ըն] հետ լեզու գտա»,- ընդգծել է Թրամփը։

Ամերիկայի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել իր նշած զրույցը Օբամայի հետ։

Ավելի վաղ՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ին, Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Թրամփի թիմը դիտարկում է Կիմ Չեն Ընի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։ Գործակալության աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ը հույս ունի, որ դիվանագիտական նոր քայլը կարող է նվազեցնել զինված հակամարտությունների ռիսկերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի