Ահազանգ. ԶՊՄԿ-ի կեղտաջրերը լցվում են Սյունիք գյուղի ոռոգման ջրանցք

Լուրեր

27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԷկոԼուրն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Սյունիք գյուղից այն մասին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերը լցվում են գյուղի ոռոգման ջրանցք:

Ահազանգի տեքստում նշված է.

«Սյունիք գյուղը Կապան և Քաջարան խոշոր համայնքների գյուղմթերքի հիմնական մատակարարն է: 2013-2014 թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ վերականգնվել է Սյունիք գյուղի համար այլընտրանքային ջրանցք, որի շնորհիվ գյուղը մի քանի տարի ստացել է մաքուր ջուր։ Այստեղ հասնող մաքուր ջրի քանակը կազմում է 80-120 լ/վ և ճիշտ կառավարելու դեպքում, ըստ օրենսդրությամբ ընդունված նորմերի, բավարար է 80-120 հեկտար հողատարածք ոռոգելու համար։ Մինչ այլընտրանքային ջրանցքի վերականգնումը, այդ գյուղի հողերը ոռոգվում էին Արծվանիկի պոչամբարից դուրս եկած և մեխանիկական մաքրում անցնելուց հետ Աճանան գետ թափված ջրով: Արդյունքում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2007-2008թթ. ուսումնասիրությունների համաձայն, Սյունիք գյուղում աճած բույսերը համարվել են չափազանց վտանգավոր օգտագործման համար: Վերջերս, կատարվել է նոր կառուցված ջրանցքի ջրառի մասնակի քանդում, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված ջրերը միացվել են մաքուր ջրին, հավանաբար, ջրի քանակն ավելացնելու համար։ Վարկած կա, որ դա արել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոմպակայանի աշխատակիցները Սյունիք գյուղի ջրվորի օգնությամբ, որպեսզի պոմպերի միջոցով մաքուր ջուրը տանեն` իրենց հողերը ոռոգելու, իսկ կոմբինատի կեղտաջրերը միացրել են ջրանցքին, որպեսզի Սյունիք գյուղի բնակիչները չդժգոհեն ջրի սակավությունից»:

ԷկոԼուրն ահազանգը ուղղել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին, որպեսզի տեսչական մարմինը

– ստուգումներ անցկացնի և պարզի, թե ինչպես են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերը հայտնվել Սյունք գյուղի ոռոգման ջրանցքում;

– գնահատի շրջակա միջավայրին կեղտաջրերով ոռոգման արդյունքում պատճառված վնասը և սահմանի մեղավորի կողմից փոխհատուցման տրամադրում հողօգտագործողներին և պետությանը;

– պարտավորեցնի, որպեսզի կեղտաջրերը հեռացվեն ջրանցքից և ապօրինի ջրառ չիրականացվի;

– պարտավորեցնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տեղադրել քիմիական մաքրման կայաններ արտադրական կեղտաջրերի մաքրման համար:

Նշենք, որ ներկայում տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում: Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը «ԷկոԼուր»-ին պատասխանել է, որ ահազանգը ուսումնասիրվելու է իրականացվող տեսչական ստուգումների ընթացքում: Ստուգումների ավարտից հետո կտրամադրվի տեղեկատվություն արդյունքների վերաբերյալ: