Թրամփն առաջարկում է նվազեցնել նավթի գները․ ըստ նրա՝ դա կհանգեցնի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում տեսակապով ունեցած ելույթում նա, միաժամանակ, հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակմանը նպաստում են նավթի ներկայիս բարձր գները։ Նա կոչ է արել նվազեցնել դրանք՝ ռազմական գործողությունները շուտափույթ ավարտին հասցնելու համար։

«Ես կխնդրեմ Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ին նվազեցնել նավթի գինը։ Եթե գինը իջնի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն անմիջապես կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նավթի գինը ներկայում կազմում է մեկ բարելի դիմաց մոտ 80 դոլար։ Թրամփի ելույթի ժամանակ դրա արժեքը նվազել է գրեթե մեկ դոլարով:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ կցանկանար առաջիկայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։

«Ես իսկապես կցանկանայի առաջիկայում հանդիպել նախագահ Պուտինին՝ այս պատերազմին վերջ տալու համար: Եվ դա ոչ թե տնտեսագիտության կամ որևէ այլ բանի տեսանկյունից է: Դա միլիոնավոր կյանքերի վատնման տեսանկյունից է»,- ասել է նա։

Թրամփին հարցրել են՝ արդյո՞ք կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն խաղաղության համաձայնագրի մինչև հաջորդ տարի գագաթնաժողովում նա նորից ելույթ ունենա:

«Դա պետք է հարցնեք Ռուսաստանին, Ուկրաինան պատրաստ է գործարքի գնալ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Նա մանրամասներ չի հայտնել Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր բանակցությունների մասին։

Միաժամանակ, Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի դադարեցնել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը։ Նա հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները «շատ լավն են»:

«Չինաստանն ունի բավականաչափ ուժ, որպեսզի ազդի Ռուսաստանի վրա՝ պատերազմն անհապաղ դադարեցնելու համար: Մենք դա կանենք Չինաստանի հետ միասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է՝ ակնկալում է խոշոր օտարերկրյա ներդրումներ ամերիկյան տնտեսության մեջ։

«Իմ ուղերձը հստակ է՝ եկեք և ձեր ապրանքները արտադրեք Ամերիկայում։ Հակառակ դեպքում ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր կլինեն, Միացյալ Նահանգները լավագույն տեղն է աշխատատեղեր ստեղծելու և նոր գործարաններ կառուցելու համար»,- նշել է նա՝ հայտնելով, որ Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է 600 միլիարդ դոլարի ներդրումների մասին ԱՄՆ-ում:

Սակայն ԱՄՆ նախագահը կարծում է, որ այդ թիվը պետք է տրիլիոնի հասցվի, քանի որ ԱՄՆ-ը «շատ բարի» է գտնվել Սաուդյան Արաբիայի նկատմամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի