Պուտինը կարծում է, որ հասել է պատերազմի հիմնական նպատակներին․ Reuters

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինա ներխուժման հիմնական նպատակներն արդեն իսկ իրականացվել են, սակայն նրան անհանգստացնում է տնտեսական իրավիճակի վատթարացումը և տնտեսության ձախողումները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

2024 թվականին ռուսական բանակին հաջողվել է Ուկրաինայում հինգ անգամ ավելի շատ հողեր գրավել, քան նախորդ տարի, և պահպանել վերահսկողությունը Ուկրաինայի տարածքի գրեթե 20%-ի նկատմամբ։ ՌԴ ղեկավարը գոհ է, որ զորքերին հաջողվել է գրավել Ռուսաստանը Ղրիմի հետ կապող «ցամաքային կամուրջը», ասել է Կրեմլի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը։

Նշվում է, որ Պուտինը տեղյակ է այն խնդիրների մասին, որ պատերազմն առաջացրել է Ռուսաստանի տնտեսության համար, օրինակ՝ բարձր տոկոսադրույքների ազդեցությունը բիզնեսի և արդյունաբերության ոլորտների վրա, որոնք կապված չեն ռազմական ոլորտին:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՌԴ ՀՆԱ-ն աճել է 4%-ով, սակայն 2025 թվականին տնտեսությանը սպառնում է կտրուկ լճացում։ Արդյունքում ռուսական վերնախավի մի մասը, ինչպես նշել են երկու այլ զրուցակիցներ, այժմ կարծում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը ցանկալի է դադարեցնել բանակցությունների միջոցով։ Ինքը՝ Պուտինը տնտեսության մեջ «մեծ խնդիրներ» է տեսնում, ասել է աղբյուրը։

Տնտեսական դժվարություններից Պուտինի հիասթափությունն ակնհայտ է եղել դեկտեմբերի 16-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի