Թրամփը նախատեսում է Եվրոպայից 20,000 ամերիկացի զինվորականների դուրս բերել

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է շուրջ 20 տոկոսով կրճատել Եվրոպայում ամերիկյան զորախումբը և դուրս բերել մոտ 20 հազար զինվորականի։ Այս մասին հայտնել է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ Թրամփը մտադիր է ֆինանսական աջակցություն ստանալ եվրոպական երկրներից այն ամերիկացի զինվորների համար, որոնք մնալու են Եվրոպայում։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ «ծախսերը չեն կարող ընկնել միայն ամերիկացի հարկատուների ուսերին»։

Աղբյուրը նաև ասել է, որ ամերիկացի զինվորականներին ֆինանսական աջակցության շուրջ բանակցություններն ակտիվ փուլում են։ Թե ինչ գումարի մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ։

2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Եվրոպայում ամերիկյան զորախմբի թիվը հասել է 100,000-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի