Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ կկարողանան պայմանավորվել ոչ ավելի, քան 50,000 եվրոպացի խաղաղապահների շուրջ. FT

Լուրեր

10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Ուկրաինայի իշխանություններն իրագործելի են համարում Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակում 1000 կիլոմետրանոց ռազմաճակատի գծում 40-50 հազար օտարերկրյա զինվորականների տեղակայման սցենարը։ Այս մասին գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով Կիևի և նրա արևմտյան գործընկերների քննարկումների մասնակիցներին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Եվրոպան պետք է տրամադրի «նվազագույնը» 200,000 զինվորականի՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանման համար։ Այնուամենայնիվ, Կիևը կարծում է, որ խաղաղապահների ավելի իրատեսական թիվը, որի շուրջ կարելի է պայմանավորվել, 40-50 հազարն է, գրում է Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ Զելենսկիի հնչեցրած 200 հազար թիվը «շատ ավելին է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայի դեսանտի մասնակիցների թիվը»։

Մինչ այժմ միայն Բալթյան երկրներն են աջակցել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարին։ Լեհաստանում կարծում են, որ խաղաղապահները չպետք է լինեն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք սահմանակից են Ռուսաստանին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Կամիլ Գրանդը FT-ին ասել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ է մոտ 40 հազար խաղաղապահ: Միաժամանակ, թերթը նշում է, որ խաղաղապահների գործուղում, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի