Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը մտադիր են երկարաձգել հրադադարը․ Bloomberg

Լուրեր

30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Լիբանանում հրադադարի պայմանագիրը, որը կնքվել է շիաների «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև, և որի ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Լիբանանի, Իսրայելի և Ֆրանսիայի պաշտոնյաների՝ «Հըզբոլլահ»-ին և Իսրայելին ավելի շատ ժամանակ է պետք՝ նոյեմբերի վերջին համաձայնեցված հրադադարի նախնական պայմանները կյանքի կոչելու համար, և նրանք մտադիր չեն վերսկսել ռազմական գործողությունները:

Կողմերը քննարկում են հրադադարի ժամկետը երկարաձգելու հարցը, որը լրանում է հունվարի 27-ին, որպեսզի կանխվի հակամարտությունների վերսկսումը, ասել է իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը։

Քանի որ Իսրայելն ու Լիբանանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, նրանք չեն կարող բանակցել առանց միջնորդների, ուստի կարգավորմանը մասնակցում են Լիբանանի, Իսրայելի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ։ Գործակալության տվյալներով՝ չնայած հրադադարը Լիբանանում գործում է նոյեմբերից, «Հըզբոլլահ»-ն ու Իսրայելը միմյանց մեղադրում են դրա պայմանները խախտելու մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի