«Գազպրոմ»-ից հետո զանգվածային կրճատումներ է սկսել նաև «Սբերբանկ»-ը

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ռուսական «Սբերբանկ»-ն աշխատակիցների զանգվածային կրճատումներ է սկսել իր դուստր ձեռնարկություններում, ինչպիսիք են «Կուպերե»-ն, «ՄեգաՄարկետ»-ը, «ՍբերԼոգիստիկս»-ը և «Սամոկատ»-ը։ Բոլոր 4 ստորաբաժանումներն էլ ներառված են Ecom.tech-ի կազմում, որը որոշումներ է մշակում e-commerce-ի համար։ Առաջին հերթին բանկը որոշել է ազատվել ծրագրավորողներից ու մշակողներից, հայտնում է Cnews-ը։

Ecom.tech-ի բաժանմունքներից մեկի ղեկավարը պարբերականին հայտնել է, որ «Կուպերե»-ում արդեն աշխատանքից ազատել են ՏՏ ոլորտի մասնագետների 20%-ին (1000-ից շուրջ 200-ին)՝ սա բացատրելով «բյուջեի խնայողությամբ ու վերևից հրամանով»։ Նրա խոսքով՝ աշխատակիցներին առաջարկում են հեռանալ կողմերի համաձայնությամբ։

Ecom.tech-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ աշխատանքից ազատումները սկսվել են դեռ դեկտեմբերին, և որ միայն «ՄեգաՄարկետ»-ը պատրաստվում է կրճատել իր աշխատակիցների մինչև 25%-ին:

«Սբերբանկ»-ից այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն չկա։

Փորձագետները կարծում են, որ ռուս ՏՏ մասնագետները կանգնած են Ուկրաինայի հետ պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական անկայունության հետևանքների առաջ։ Ընկերությունները զանգվածաբար աշխատանքից ազատում են նման մասնագետների՝ առևտրային հարաբերությունների խաթարումների, ներմուծվող տեխնոլոգիաների թանկացման և Կենտրոնական բանկի ռեկորդային հիմնական դրույքաչափի (21%) պատճառով, ինչը բարդացրել է երկարաժամկետ ՏՏ նախագծերի պլանավորումն ու իրականացումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի