Արայիկ Հարությունյանն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը
Սիրելի հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Այս որոշմանը հասել եմ՝ ծանրամարտի համայնքի հետ երկարատև աշխատանքի արդյունքում. սպորտի համար պատասխանատու նախարարից մինչև Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ (առաջնություն, որի կազմակերպումը համարվում է աշխարհում լավագույներից մեկը), Աշխարհի 2027 առաջնությունը ստանալու արշավի առաջնորդությունից մինչև սպորտի շարքային սիրահար:

Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման/կազմակերպման մոդելը, որը կարող է ապագայում վարակիչ դառնալ մյուս ֆեդերացիաներում:

Հ.Գ. Առաջադրվելուս նպաստել է այն, որ մտադրությանս մասին իմանալուց հետո ինձ աջակցելու մասին հայտնեցին և Երևան եկան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, գլխավոր քարտուղարը, Ասիական ֆեդերացիայի նախագահը, Բահրեյնի ֆեդերացիայի նախագահը: Այսօր իմ լավ բարեկամ, ԾՄՖ նախագահ Մուհամմադ Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է, երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որևէ երկիր չի գնացել»,- գրել է Հարությունյանը։