Ուկրաինան իրավաբանորեն չի զիջի իր տարածքները. Զելենսկի

Լուրեր

30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ուկրաինան իրավաբանորեն չի զիջի իր տարածքները, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, նույնիսկ եթե «աշխարհի բոլոր դաշնակիցները» դա խնդրեն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԶԼՄ-ների միջազգային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, գրում է VOA-ն։

«Մեզ համար դրանք միշտ կմնան օկուպացված տարածքներ, մինչև մենք վերադառնանք այնտեղ»,- ընդգծել է Զելենսկին։

Խոսքը բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի շրջանների տարածքների մասին է, ընդհանուր առմամբ, միջազգայնորեն ճանաչված ուկրաինական տարածքի մոտ 20%-ն այժմ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ռուսաստանը պնդում է դե յուրե հրաժարվել այդ տարածքներից՝ Ղրիմն ու Ուկրաինայի չորս շրջանները համարելով իրենը։ Ուկրաինայի ներկայացուցիչների հայտարարություններից հետևում է, որ Կիևը կարող է պատրաստ լինել անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ուժով տարածքների վերադարձից, սակայն ակնկալում է դրանք վերադարձնել ավելի ուշ՝ դիվանագիտական ​​ճանապարհով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի