ԵՄ-ն և Բրիտանիան պատրաստվում են ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի․ Politico

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հակաքայլեր են պատրաստել այն պարագայում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը եվրոպական երկրներից ապրանքների համար, հայտնում է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները հույս ունեն, որ ԱՄՆ-ում իշխանության եկած Դոնալդ Թրամփը «չի հարվածի եվրոպական արտահանմանը», բայց «նրանք պատրաստել են հակաքայլերի մի ամբողջ զինանոց, ներառյալ՝ պատասխան մաքսատուրքերը»:

Politico-ի փոխանցմամբ՝ Բրյուսելն ու Լոնդոնը մի քանի ամիս է, ինչ առևտրային պատերազմի հնարավոր սցենարներ են մշակում։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը դժգոհել էր Եվրամիության հետ առևտրի դեֆիցիտից և թույլատրել մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների համար։ Իր երդմնակալությունից անմիջապես հետո նա ասել է, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ նավթ և գազ գնի ԱՄՆ-ից, եթե ցանկանում է խուսափել նոր սակագնային քաղաքականությունից:

ԵՄ-ն մտավախություն ունի, որ Դոնալդ Թրամփը կվերադառնա պրոտեկցիոնիստական քաղաքականությանը և կրկին կբարձրացնի մաքսատուրքերը Եվրամիության ապրանքների համար, ինչպես դա տեղի ունեցավ նրա նախագահական առաջին ժամկետի ընթացքում։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահը Եվրոպայից պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր սահմանեց, համապատասխանաբար, 25% և 10%։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի