Ֆրանսիան Ասադի կալանավորման նոր օրդեր է տվել

Լուրեր

10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
Բոլորը

Ֆրանսիացի դատավորները Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար Ասադի կալանավորման օրդեր են տվել՝ ռազմական հանցագործություններին մեղսակցության կասկածանքով, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա կանխամտածված հարձակում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, գրում է Reuters-ը։

Օրդերը տրվել է հունվարի 20-ին՝ Սիրիայում 2017 թվականի հունիսի 7-ին ռմբակոծության ժամանակ սպանված ֆրանս-սիրիացի Սալահ Աբու Նաբուրի գործի հետաքննության շրջանակում։

Սա ֆրանսիացի դատավորների կողմից տրված Սիրիայի նախկին առաջնորդի կալանավորման երկրորդ օրդերն է, որի իշխանությունը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերի սկզբին ապստամբների կողմից՝ իսլամիստ Հայաթ Թահրիր ալ-Շամ (HTS) խմբավորման  գլխավորությամբ:

2023 թվականի նոյեմբերին ֆրանսիացի դատավորներն Ասադի կալանավորման առաջին օրդերն էին տվել՝ մարդկության դեմ հանցագործություններին և ռազմական հանցագործություններին մեղսակցության մեղադրանքով։ Այն հետևել է 2013 թվականի օգոստոսին Դումայում և Արևելյան Ղուտայի ​​շրջանում քիմիական հարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի հետաքննությանը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 1000 մարդ:

Ասադի կառավարությունը նախկինում հերքել է երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ իր հակառակորդների նկատմամբ քիմիական զենքի կիրառումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի