Թրամփը չի բացառել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները, եթե Պուտինը չբանակցի Ուկրաինայի հարցով

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դիտարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հավանական է հնչում»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Նախօրեին Օվալաձև կաբինետում շփվելով լրագրողների հետ՝ ԱՄՆ ղեկավարն ասել է, որ ծրագրում է մոտ ժամանակներում շփվել Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Պուտինը «քանդում է Ռուսաստանը»՝ չցանկանալով համաձայնագիր ստորագրել։

Թրամփն այսօր նաև ասել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Կիևին լրացուցիչ զենք մատակարարելու հարցը, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

«Մենք խոսում ենք Զելենսկիի հետ։ Շատ շուտով խոսելու ենք նախագահ Պուտինի հետ, և կտեսնենք, թե ինչպես կզարգանա այս ամենը»,- հավելել է Թրամփը։

Նա, միաժամանակ, ասել է, թե դեռևս չգիտի՝ որտեղ և երբ կհանդիպի Զելենսկիի հետ։

«Նախագահ Զելենսկին խաղաղություն է ուզում: Նա ինձ շատ հստակ ասել է այդ մասին։ Նա կցանկանար խաղաղություն, բայց խաղաղության համար պետք են երկու կողմերը: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած պահի: Ես կցանկանայի սրա վերջը տեսնել»,- ասել է Թրամփը։

Խոսելով Կիև զենքի հետագա մատակարարումների մասին՝ նա ասել է, որ ԱՄՆ-ն «ուսումնասիրում է այդ հարցը»։

Իր հերթին, ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմը բարդ խնդիր է, որը պահանջում է «դիվանագիտության քրտնաջան աշխատանք», և որ բանակցությունները հրապարակային չեն վարվի։ Ռուբիոն ասել է, որ պատերազմը վնաս է հասցրել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին, ինչպես նաև «կայունությանը Եվրոպայում»:

«Այդ խնդիրները լուծելու միակ միջոցը պրագմատիզմին վերադառնալն է, սակայն մենք պետք է վերադառնանք նաև լրջությանը, և դա դիվանագիտական ծանր աշխատանքն է։ ԱՄՆ-ը պետք է այստեղ իր դերակատարումն ունենա։ Մենք աջակցել ենք Ուկրաինային, բայց այս հակամարտությունը պետք է դադարի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի