Զուրաբյանի հետ ընտրություններին դաշինքով մասնակցելու քննարկում չի եղել. Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Օրեր առաջ Հայկ Մարությանի նախաձեռնած տրանսպորտի թանկացման դեմ ակցիային միացել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Factor TV-ն այսօր Մարությանից հետաքրքրվեց՝ Զուրաբյանի հետ քննարկումներ կամ խոսակցություններ եղե՞լ են 2026 թվականի խորհրադարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ։

«Բացարձակ, քանի որ 2026 թվականը շատ հեռու է, և մենք այդ մասին ընդհանրապես չենք էլ մտածում։ 2013 թվականին, երբ մենք կրկին սոցիալական բնույթի ակցիա էինք անում, Նիկոլ Փաշինյանն էլ էր եկել միացել այդ ակցիային որպես քաղաքական գործիչ, բայց դրանից այդ ամեն ինչը քաղաքական չդարձավ։ Մեր պայքարը մաքուր սոցիալական, ժողովրդական պայքար է»,- ընդգծեց Երևանի նախկին քաղաքապետը։

Նշենք, որ Factor TV-ն ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից էլ էր հետաքրքրվել՝ արդյոք Հայ ազգային կոնգրեսը կմիանա՞ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրա հետ պայքարի իշխանության համար։

«Ընդհանրապես կոնսոլիդացվելը լավ գաղափար է, այսօր միայն դա կարող եմ ասել»,- ասել էր Զուրաբյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառում, ՀԱԿ փոխնախագահը պատասխանել էր՝ «Ինչո՞ւ պիտի բացառեմ որևէ բան»։

Միևնույն ժամանակ Զուրաբյանն ընդգծել էր, որ ինքն անհատապես է եկել աջակցելու Մարությանին, բայց հնարավոր է՝ կուսակցությունում այդ հարցի շուրջ որոշում ընդունեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան