Միայն երկու սեռ՝ արական և իգական․ Թրամփը հրամանագրեր է ստորագրել՝ նաև խստացնելով քաղաքացիության շնորհման կարգը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թրամփը հրաման է ստորագրել, որը չեղարկում է ծննդյան իրավունքով քաղաքացիության ձեռքբերումը․ սա մի սկզբունք էր, համաձայն որի ցանկացած ոք, ով ծնվում է ԱՄՆ-ում, համարվում էր այդ երկրի լիարժեք քաղաքացի։
Այս իրավունքը երաշխավորված է ԱՄՆ սահմանադրությամբ և հաստատված է երկրի գերագույն դատարանի կողմից 1898 թ-ից։

Քաղաքացիական իրավունքների ու ազատությունների կոալիցիոն խումբն արդեն հայց է ներկայացրել դատարան՝ վիճարկելով Թրամփի հրամանի օրինականությունը։ Ակնլավում է, որ հրամանը կվիճարկեն նահանգների դատախազները։
Ի թիվս այլ փաստաթղթերի, Թրամփը նաև հրաման է ստորագրել, որն ուղղված է տրանսգենդերների դեմ։ Փաստաթղթում ասվում է, որ դաշնային կառավարությունը կճանաչի միայն երկու գենդեր՝ արական և իգական, սա նշանակում է, որ այս երկու սեռերը կընդունվեն պաշտոնական փաստաթղթերում, ինչպես օրինակ անձնագրերում կամ վիզայում։
Հրամանագրում նշվում է, որ «գենդերը հոմանիշ չէ «գենդերային ինքնության» հետ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Բայդենի վարչակազմի օրոք 2021 թվականից «X» գենդերային նշիչով անձնագրեր սկսեց տրամադրել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի