Բայդենը ներում է շնորհել նրանց, ում սպառնում է Թրամփի «վրեժը»

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջո Բայդենը, որն այսօր՝ հունվարի 20-ին, լքում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, կանխարգելիչ ներում է շնորհել ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախկին նախագահ Մարկ Միլիին, նախկին գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին, Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին և աշխատակիցներին, որոնք հետաքննել են 2020 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհը։ Այսպիսով նա ցանկանում է կանխել այդ անձանց «քաղաքական դրդապատճառներով հետապնդումը» նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

«Ներումը չպետք է սխալ մեկնաբանվի որպես խոստովանություն, որ որևէ անձ իրավախախտում է գործել, այնպես ինչպես նման որոշման ընդունումը չպետք է սխալ մեկնաբանվի որպես մեղքի ընդունում որևէ օրինախախտման համար»,- ասել է Ջո Բայդենն իր ուղերձում, ում խոսքերը մեջբերում է AP-ն։ «Սրանք բացառիկ հանգամանքներ են, և ես մաքուր խղճով ոչինչ չեմ կարող անել։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ ոչ մի սխալ բան չեն արել, և իրականում արել են ճիշտը և, ի վերջո, արդարացվելու են, հետաքննության կամ քրեական հետապնդման ուղղակի փաստը կարող է անուղղելի վնաս հասցնել նրանց հեղինակությանը և ֆինանսներին»:

Այն մասին, որ Ջո Բայդենը ծրագրել է ներում շնորհել այն անձանց, որոնց հանդեպ դեռ հետաքննություն չի իրականացվել, ավելի վաղ հայտնել էին AP-ի աղբյուրները ։ Գործակալությունը գրել էր, որ «որոշ վախեցած նախկին պաշտոնյաներ դիմել են Սպիտակ տանը»՝ «որոշ պաշտպանություն» փնտրելու Հանրապետականի գալիք վարչակազմից, որը սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել Դոնալդ Թրամփի դեմ արտահայտվելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի