F-35-ի, F-16-ի մատակարարումներ, ԱՄՆ աջակցության դադարեցում PKK-ին, պատժամիջոցների վերացում․ անկարայի առաջնահերթությունները Թրամփի օրոք

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Մինչ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետով երդվում էր որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, Թուրքիան ձգտում է լուծել երկարատև խնդիրները, որոնք չլուծված են մնացել Բայդենի նախագահության ժամանակ, գրում է Turkiye Today-ը և թվարկում չորս հրատապ հարցերը, որոնք  ներկայացվելու են Թրամփին, քանի որ Թուրքիան ձգտում է բարելավել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Վերջ տալ ԱՄՆ-ի աջակցությանը Սիրիայում PKK/YPG խմբավորմանը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անհամաձայնության գլխավոր  կետը Վաշինգտոնի աջակցությունն է Սիրիայում PKK/YPG խմբավորումներին, որոնց Անկարան ահաբեկչական է որակում։ Թուրքիան ակնկալում է, որ նոր վարչակազմը կդադարեցնի այդ աջակցությունը և այդ խմբերի հետագա ներգրավվածությունը շարունակվող հակամարտությունում: Հաշվի առնելով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը նվազեցնելու վերաբերյալ Թրամփի նախկին դիրքորոշումը՝ Անկարան հույս ունի, որ այս քաղաքականությունը կշարունակվի նրա երկրորդ ժամկետում:

Վերացնել CAATSA-ի պատժամիջոցները

Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքը (CAATSA), որը հանգեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո, ևս մեկ կարևոր խնդիր է: Թուրքիան հետևողականորեն կոչ է արել վերացնել այս պատժամիջոցները, և նախագահ Թրամփին կհորդորվի լուծել այս խնդիրը՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։

Վերադարձ  F-35-ի ծրագիր

Այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս մղվեց F-35 կործանիչների ծրագրից C-400-ի գնման պատճառով, ԱՄՆ-ը Թուրքիային պարտք է 1,45 միլիարդ դոլար։ Թուրքիան պահանջում է կա՛մ վերականգնել F-35-ի ծրագիրը, կա՛մ արդեն վճարված գումարի ամբողջական փոխհատուցում։ Անկարան վերահաստատել է իր հավատարմությունը ծրագրին և սպասում է Թրամփի վարչակազմի որոշմանը:

Կոնգրեսի կողմից հաստատված F-16-ների մատակարարում

Քանի որ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային 40 F-16 կործանիչների վաճառքին, Անկարան ակնկալում է, որ ինքնաթիռների մատակարարումն անխափան կլինի՝ առանց հետագա ուշացումների։ Այս հարցը կրիտիկական նշանակություն ունի Թուրքիայի պաշտպանության համար և կդառնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարևոր ասպեկտ։ Որպես հավելում լրատվամիջոցը նշում է Կիպրոսի զենքի էմբարգոն և տարածաշրջանային լարվածության հարցը։

Մեկ այլ կարևոր խնդիր է Կիպրոսի թուրքական վարչակազմի վրա զենքի մատակարարման շարունակական էմբարգոն, որը Թուրքիան դիտարկում է որպես տարածաշրջանում լարվածության սրում: Այս հարցի լուծումը վճռորոշ կլինի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար։

Ըստ հրապարակման՝ քանի որ Թրամփը սկսում է իր երկրորդ ժամկետը, այս չորս հարցերը կենտրոնական կլինեն Թուրքիայի հետ նրա փոխգործակցության համար, քանի որ Անկարան ձգտում է լուծել երկարամյա մարտահրավերները և ամրապնդել կապերը ԱՄՆ-ի հետ առաջիկա տարիներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի