Ստամբուլում «Ակոս»-ի խմբագրատան դիմաց հազարավոր քաղաքացիներ հարգել են Հրանտ Դինքի հիշատակը

Լուրեր

07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Բոլորը

Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Դինքի սպանությունը, այսօր՝ հունվարի 19-ին, Դինքի մահվան 18-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկանում ենք «Ակոս»-ից, նախատեսված ժամին հազարավոր քաղաքացիներ «Այստեղ են ախպարիգ» բացականչություններով և հայերեն, թուրքերեն և քրդերեն պաստառներով մոտեցել են «Ակոս»-ի գրասենյակին։

Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը, Բահչելիէվլերի քաղաքապետ Հաքան Բահադըրը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը, CHP–ի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, քրդական կուսակցության ներկա և նախկին պատգամավորներ, բազմաթիվ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ։

Հավաքի ժամանակ ընթերցվել է Գեզի այգու դեպքերից հետո ձերբակալված Օսման Կավալայի ուղերձը։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի դիմաց սպանվեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիր, ստամբուլահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքը։ Տարիներ տևած դատական գործընթացների արդյունքում ձերբակալվել և ազատ են արձակվել ներկա և նախկին զինվորականներ, ոստիկաններ, դատապարտվել են ազատազրկման տարբեր պաշտոնյաներ։ Սակայն Դինքի փաստաբանները շեշտում են, որ գլխավոր կազմակերպիչները բացահայտված չեն, իսկ դատարանի սահմանած պատժաչափերը շատ մեղմ են։