Ստամբուլում կեղծ ալկոհոլից զոհերի թիվը հասել է 38-ի

Լուրեր

30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
Բոլորը

Ստամբուլում կեղծ ոգելից խմիչք օգտագործելու հետևանքով մահացությունների թիվը վերջին չորս օրվա ընթացքում հասել է 38-ի։ Տեղական իշխանությունների տեղեկացմամբ՝ Ստամբուլի ոստիկանական բաժանմունքը մի շարք գործողություններ է սկսել, որոնք ուղղված են ամբողջ քաղաքում կեղծ ալկոհոլի արտադրության ու վաճառքի դեմ, գրում է Turkiye Today-ը։

Նշվում է, որ գործողություններ են իրականացվել բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Սուլթանգազիում, Բաքըրքյոյում, Ֆաթիհում, Բեյքոզում, Քյուչուքչեքմեջեում, Քաթալչայում և Էսենյուրթում: Իրավապահներն առգրավել են 32,862 լիտր կեղծ սպիրտ, 227 լցոնված կեղծ շիշ, թորման ապարատ և այլ սարքավորումներ։

Գործողությունների ընթացքում ձերբակալվել է 9 կասկածյալ։ Երեք անձ դատախազի հրամանով ազատ է արձակվել, վեցի գործերն ուղարկվել են  դատարան, իսկ երկուսը պաշտոնապես կալանավորվել են։

Միջադեպի մասին հայտնի դառնալուց ի վեր 83 մարդ Ստամբուլում դիմել է բժշկական օգնության մեթանոլի թունավորման համար, որոնցից 38-ը մահացել է:

31 հիվանդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, իսկ 18-ը բուժվում է սովորական բաժանմունքներում։ Իշխանությունները հաստատել են, որ հոսպիտալացվածներից 26-ն օտարերկրյա քաղաքացիներ են, մահացածների թվում կա  Թուրքմենստանի յոթ քաղաքացի:

Ստամբուլի նահանգապետարանը հայտարարել է կեղծ ալկոհոլի արտադրության և տարածման դեմ պայքարի լրացուցիչ միջոցների մասին։ Հաղորդվում է, որ հունվարից առգրավվել է 29 տոննա կեղծ ալկոհոլ, իսկ ալկոհոլի անօրինական վաճառքով զբաղվող 64 ձեռնարկությունների լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի