Գերմանիայում մեկնարկել է Ադրբեջանից կաշառք ստանալու գործով Բունդեսթագի նախկին պատգամավորների դատավարությունը

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում նախօրեին սկսվել է Բունդեսթագի երկու նախկին պատգամավորների դատավարությունը, այսպես կոչված, ադրբեջանական գործի ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով, գրում է գերմանական Bild-ը։

«Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքից Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադրբեջանը տարիներ շարունակ հաջողությամբ փորձել է ֆինանսական վճարումների միջոցով ազդել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) օգտին կայացված որոշումների վրա։

Նշվում է, որ Ֆիշերը, որը ԵԽԽՎ-ում ակտիվ է եղել 2010-2018 թվականներին, դրական ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր փոխանցել՝ ելնելով Ադրբեջանի շահերից։ Նա մի քանի տասնյակ հազար եվրոյի կաշառք է ստացել։

Լինտները մի քանի ամիս առաջ հերքել էր կաշառակերության մեղադրանքները՝ դրանք անվանելով «կատարյալ անհեթեթություն»: Նշվում է, որ քաղաքական կարիերան ավարտելուց հետո նա աշխատում է որպես լոբբիստ՝ ձգտելով հասնել Լեռնային Ղարաբաղի հանձմանը Ադրբեջանին։ Դրա համար կառավարությունը գումար է վճարել նաև նրա ընկերություններին։ Սակայն Լինտները բացատրել է, որ այս գումարով այլ պատգամավորներին չի կաշառել։ Դատարանում նա չի ցանկացել մեկնաբանել այս հարցը։

Ի դեպ, Լինտները Բունդեսթագի անդամ է եղել 33 տարի, նաև ԵԽԽՎ անդամ մինչև 2010 թվականը։ Մյունխենի դատախազության տվյալներով՝ այժմ 80-ամյա գործիչը մինչև 2016 թվականը ստացել է «մի քանի միլիոն» եվրո արտասահմանյան ընկերությունների միջոցով: Նա գումարի մի մասը փոխանցել է այլ պատգամավորների, որոնք պետք է օգտագործեին դրանք Ադրբեջանի շահերից բխող որոշումների վրա ազդելու համար:

Ֆիշերի փաստաբանն էլ մեղադրական եզրակացության հրապարակումից անմիջապես հետո հայտարարությամբ հերքել է իր պաշտպանյալի անունից մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն:

Լրատվամիջոցը գրում է, որ դատարանը 39 օր նիստ է նշանակել՝ մինչև օգոստոսի 22-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի